Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 138-ով

Նոր կորոնավիրուսի պատճառով աշխարհում զոհվածների թիվը 2 միլիոն 149 հազար 640-ը անցել է: Վիրուսով վարակվածների թիվը 100 միլիոն 289 հազար, ապաքինվածների թիվն իսկ 72 միլիոն 326 հազար է եղել:

1571221
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 138-ով

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 138-ով՝ հասնելով 166 հազար 232-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան եւս 5 դեպք, հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Այսօր տեղական ժամանակով ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 472-ով եւ հասել 155 հազար 404-ի: Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 1938 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 639 հազար 482-ի: Երկրի Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 3 հազար 52-ի, եւս 758 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 7 հազար 18 մարդ։

ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը 431 հազար 392 է եղել: Երկրում վարակվածների թիվն իսկ 25 միլիոն 861 հազար է եղել: ԱՄՆ-ի Նախագահ Ջո Բայդենը Շենգենյան շրջան Անգլիա, Իռլանդիա, Բրազիլիա եւ Հարավային Աֆրիկայից այս երկիր ճանապարհորդող եւ ԱՄՆ-ի քաղաքացի չլինողներին ուղեւորության արգելք է բերել: Առաջին անգամ Բրազիլիայում հայտնաբերված կորոնավիրուսի ավելի վարակիչ տեսակը բռնկվել է նաեւ ԱՄՆ-ում, առաջին դեպքը հայտնվել է Մինեսոտա նահանգում:

Բրազիլիայում կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը 217 հազար 712-ի է բարձրացել: Երկրում դեպքերի թիվը հասել է 8 միլիոն 872 հազարի:

Մեկսիկայում համաճարակի պատճառով զոհվածների թիվը 150 հազար 273-ի դեպքերի թիվն իսկ մեկ միլիոն 771 հազարի է բարձրացել: Նախագահ Օբրադորը տեղեկացրել է, որ Ռուսաստանի նոր կորոնավիրուսի դեմ մշակած Sputnik V պատվաստանյութից 24 միլիոն դոզա են բերելու:

Անգլիայում վիրուսի պատճառով զոհվածների թիվը 98 հազար 531-ի, վարակվածների թիվն իսկ 3 միլիոն 669 հազարի է հասել:

Իտալիայում համաճարակի պատճառով զոհվածների թիվը 85 հազար 881-ի է բարձրացել: Վիրուսով վարակվածների թիվն իսկ 2 միլիոն 475 հազարի է հասել:

Ֆրանսիայում վիրուսի պատճառով զոհվածների թիվը 73 հազար 494-ի, վարակվածների թիվն իսկ 3 միլիոն 57 հազարի է հասել:

Իսպանիայում կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը 56 հազար 208 է եղել: Երկրում դեպքերի թիվը 2 միլիոն 697 հազարի է հասել:

Գերմանիայում համաճարակի պատճառով զոհվածների թիվը 53 հազար 402-ի, դեպքերի թիվն իսկ 2 միլիոն 154 հազարի է հասել:

Հոլանսիայում համաճարակի պատճառով զոհվել է 13 հազար 579 մարդ: Երկրում դեպքերի թիվը հասել է 952 հազար 950-ի: Հոլանդիայի տարբեր քաղաքներում կորոնավիրուսի դեմ կիրառված կանխարքելիչ միջոցները բողոքելու համար հավաքվող հարյուրավոր մարդ վրդովվել են, 70 մարդ է կալանավորվել:



Այս թեմայով լուրեր