Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 58-ով

Նոր կորոնավիրուսի պատճառով աշխարհում զոհվածների թիվը 2 միլիոն 139 հազար 43-ը անցել է: Վիրուսով վարակվածների թիվը 99 միլիոն 777 հազար-ի ապաքինվածների թիվն իսկ 71 միլիոն 764 հազարի է հասել:

1570362
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 58-ով

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 58-ով՝ հասնելով 166 հազար 94-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան եւս 8 դեպք, հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Այսօր տեղական ժամանակով ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 224-ով եւ հասել 154 հազար 932-ի: Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 779 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 637 հազար 544-ի: Երկրի Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 3 հազար 47-ի, ևս 753 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 7 հազար 362 մարդ։

Զոհվածների թվերի 429 հազար 490-ի բարձրացած համաճարակի էպիկենտրոնը լինող ԱՄՆ-ում վերջին մեկ օրում վարակվածների թիվն իսկ 25 միլիոն 702 հազարի է բարձրացել:

Անգլիայում վիրուսի պատճառով վերջին մեկ օրում 610 մարդ է մահացել, 30 հազար 4 դեպք է հաստատվել: Երկրում զոհվածների թիվը 97 հազար 939-ի, վարակվածների թիվն իսկ 3 միլիոն 647 հազար 463-ի է հասել:

Ֆրանսիայում կորոնավիրուսի պատճառով վերջին մեկ օրում մահացել է 172 մարդ, ընդհանուր թիվը հասավ 73 հազար 49-ի: Մեկ օրում 18 հազար 436 դեպք է հաստատվել վարակվածների ընդհանուր թիվն իսկ 3 միլիոն 53 հազար 617-ի է բարձրացել: Մյուս կողմից երկրում ժողովուրդը վախենալով, որ կորոնավիրուսային համաճարակը մինջեւ 2021 թվականի ավարտին շարունակելու է ու սովի է պատճառ լինելու, տներում սնունդ են պահում:

Մեկսիկայում կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը 149 հազար 614 է եղել: Նախագահ Անդրե Մանուել Օբրադորի կորոնավիրուսի թեստավորումը դրական է եղել:

Պորտուգալիայում վերջին մեկ օրում վիրուսի պատճառով զոհվածների թիվը 275 մարդ ավելանալով 10 հազար 469-ի նոր դեպքերի թիվն իսկ 11 հազար 721 ավելանալով 636 հազար 190-ի է բարձրացել: Պաշտպանության նախարար Հոա Գոմես Կրավինյոյի նոր կորոնավիրուսի թեստավորումը դրական է:

Ավստրալիայում վիրուսով վարակված 909 մարդ մահացել է: Երկրում դեպքերի թիվը 28 հազար 766 է եղել: Բուժիչ ապրանքների վարչությունը հայտարարել է, ո, դեղորայքի ընկերություն Pfizer-ի մշակած կորոնավիրուսի պատվաստանյութը հաստատել է:

Համաճարակի պատճառով 13 հազար 450 հոգու մահացած Հոլանդիայում ցուցարարները բողոքել են վիրուսի դեմ պայքարում կիրառված կանխարքելիչ միջոցները: Մայրաքաղաք Ամստերդամ եւ Այնհովենում իրականացած ցույցերը վերածվեցին մարտի դաշտի: Ոստիկանությունը ցուցարարներին միջամտել են արցունքաբեր գազով, կալանավորվել է 25 հոգի:



Այս թեմայով լուրեր