Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 307-ով

Նոր կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը աշխարհում 2 միլիոն 77 հազարը անցել է: Վիրուսով վարակվածների թիվը 97 միլիոն 85 հազարը, ապաքինվածների թիվն իսկ 69 միլիոն 630-ը անցել է:

1568141
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 307-ով

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 307-ով՝ հասնելով 165 հազար 528-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան եւս 5 դեպք, հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Այսօր տեղական ժամանակով ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 189-ով եւ հասել 154 հազար 46-ի: Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 199 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 630 հազար 604-ի: Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 3 հազար 21-ի, ևս 742 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 7 հազար 719 մարդ։

Անգլիայում վիրուսի պատճառով վերջին մեկ օրում հազար 820 մարդ է մահացել, 38 հազար 905 նոր դեպք է հաստատվել: Համաճարակի սկզբից ի վեր զոհվածների ամենաբարձր թվի երեկ իրականացած երկրում զոհվածների թիվը հասել է 93 հազար 290-ի, վարակվածների թիվն իսկ 3 միլիոն 505 հազար 754-ի:


Իտալիայում համաճարակի պատճառով վերջին մեկ օրում 524 մարդու մահանալու արդյունքում զոհվածների ընդհանուր թիվը հասել է 83 հազար 681-ի: Վիրուսով վարակվածների թիվն իսկ 13 հազար 571 ավելանալով 2 միլիոն 414 հազար 166 է եղել:

Ֆրանսիայում կորոնավիրուսի պատճառով վերջին մեկ օրում 310 մարդ է մահացել, զոհվածների թիվը 71 հազար 652 է եղել: Մեկ օրում գրանցվել է 26 հազար 784 նոր դեպք, վարակվածների ընթհանուր թիվը հասել է 2 միլիոն 965 հազար 117-ի:

Իսպանիայում կորոնավիրուսի պատճառով վերջին մեկ օրում 464 մարդու մահանալու արդյունքում զոհվածների թիվը 54 հազար 637-ի է բարձրացել: Նույն ժամանակաշրջանում համաճարակի սկզբից ի վեր ամենաբարձր մակարդակ լինող 41 հազար 576 նոր դեպք հաստատվելով վարակվածների թիվը 2 միլիոն 211 հազար 967-ի է բարձրացել:

Պորտուգալիայում առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ կորոնավիրուսի պատճառով վերջին մեկ օրում 219 մարդ է մահացել եւ համաճարակի սկզբից ի վեր ամենաբարձր մակարդակ լինող 14 հազար 647 նոր դեպք է հաստատվել: Երկրում զոհվածների թիվը 9 հազար 465-ի դեպքերի թիվն իսկ 581 հազար 605-ի է բարձրացել:
 



Այս թեմայով լուրեր