Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 396-ով

Նոր կորոնավիրուսի պատճառով աշխարհում զոհվածների թիվը 2 միլիոնի է հասել: Վիրուսով վարակվածների թիվը 93 միլիոն 352 հազարի, ապաքինվածների թիվն իսկ 66 միլիոն 593 հազարի է հասել:

1564212
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 396-ով

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 396-ով՝ հասնելով 163 հազար 972 -ի, գրանցվել է հիվանդությունից մահվան եւս 11 դեպք, հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարությունը: Այսօր տեղական ժամանակով ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 471-ով եւ հասել 152 հազար 320-ի: Իրականացվել է 2 հազար 546 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 619 հազար 066-ի: Երկրի Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 2 հազար 974-ի, եւս 726 վարակակիր, ըստ Առողջապահության Նախարարությունի, մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 7 հազար 952 մարդ։

 

ԱՄՆ-ում համաճարակի պատճառով զոհվածների թիվը 397 հազար 994-ի, դեպքերի թիվն իսկ 23 միլիոն 410-ի է բարձրացել: Նորընտիր նախագահ Ջո Բայդենը համաճարակի եւ տնտեսական ճգնաժամի դեմ պայքարում 1,9 տրիլիոն դոլարանոց աջակցության փաթեթ է հայտարարել:

Անգլիայում կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը վերջին մեկ օրում հազար 248 ավելանալով 86 հազար 15-ի, դեպքերի թիվն իսկ 48 հազար 682 ավելանալով 3 միլիոն 260 հազար 258-ի է բարձրացել:

Ֆրանսիայում կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը 69 հազար 313-իմ վարակվածների թիվն իսկ 2 միլիոն 851 հազար 670-ի է հասել: Ֆրանսիայում հունվարի 18-ից սկսյալ ԵՄ-ից դուրս այլ երկրներից մեկնողների կորոնավիրուսի թեստավորում են պահանջելու:

Իսպանիայում կորոնավիրուսի պատճառով վերջին մոկ օրում 201 մարդ է մահացել, զոհվածների թիվը 53 հազար 79-ի է բարձրացել: Նույն ժամանակաշրջանում 35 հազար 878 նոր դեպքով վարակվածների թիվը բարձրացել է 2 միլիոն 211 հազար 967-ի:

Պորտուգալիայում Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ վերջին մեկ օրում մահացել է 148 մարդ եւ 10 հազար 698 նոր դեպք է հաստատվել: Երկրում զոհվածների թիվը 8 հազար 384-ի, դեպքերի թիվն իսկ 517 հազար 816-ի է բարձրացել: Ի դեպ երկու օր է պաշտոնական ծրագիրը չեղարկող Նախագահ Մարսելո Ռեբելո դե Սուզայից բացի նաեւ 3 նախարարներն էլ մտել են կորոնավիրուսի կարանտին:



Այս թեմայով լուրեր