Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 448-ով

Նոր կորոնավիրուսի պատճառով աշխարհում զոհվածների թիվը մեկ միլիոն 981 հազարը անցել է: Վիրուսով վարակվածների թիվը 92 միլիոն 533 հազարը, ապաքինվածների թիվն իսկ 66 միլիոն 134 հազարը անցել է:

1563373
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 448-ով

ԱՄՆ-ում կորոնավիրուսսի պատճառով զոհվածների թիվը 393 հազար 928 է եղել: Երկրում վարակվածների թիվն էլ 23 միլիոն 616 հազար է եղել: Ջոն Հոպգինս համալսարանի տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում կորոնավիրուս համաճարակի սկզբից ի վեր օրեկան մահացու դեպքերի թիվը հասել է ամենաբարձր մակարդակի:

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 448-ով՝ հասնելով 163 հազար 576-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան եւս 12 դեպք, հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարությունը: Այսօր տեղական ժամանակով ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 603-ով և հասել 151 հազար 849-ի: Իրականացվել է 2 հազար 612 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 616 հազար 520-ի:

Երկրի Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 2 հազար 963-ի, ևս 721 վարակակիր, ըստ ԱՆ-ի, մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 8 հազար 43 մարդ։

Անգլիայում վիրուսի պատճառով վերջին մեկ օրում հազար 564 մարդ է մահացել, 47 հազար 525 նոր դեպք է հաստատվել: Համաճարակում զոհվածների թիվը 84 հազար 767, վարակվածների թիվն իսկ 3 միլիոն 211 հազար 576 է եղել: Վարչապետ Բորիս Ջոնսոնը նշելէ, որ համաճարակի պատճառով վերակենդանացման բաժանմունքները մեծ ռիսկի են ենթարկվում:

Իտալիայում համաճարակի պատճառով վերջին մեկ օրում 527 հոգու մահանալու արդյունքում զոհվածների թիվը 80 հազար 326-ի է բարձրացել: Վիրուսով վարակվածների թիվն իսկ 15 հազար 774 ավելանալով 2 միլիոն 319 հազար 36 է եղել:

Իսպանիայում կորոնավիրուսի պատճառով վերջին մեկ օրում 195 հոգու մահանալու արդյունքում զոհվածների թիվը 52 հազար 878-ի է բարձրացել: Նույն ժամանակաշրջանում 38 հազար 869 նոր դեպք հաստատվելով վարակվածների թիվը 2 միլիոն 176 հազար 89-ի է բարձրացել:
 



Այս թեմայով լուրեր