Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 485-ով

Նոր կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը աշխարհում մեկ միլիոն 970 հազար 394 է եղել: Վիրուսով վարակվածների թիվը 92 միլիոն 22 հազար, ապաքինվածների թիվն իսկ 65 միլիոն 865 հազարը անցել է:

1562658
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 485-ով

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 485-ով՝ հասնելով 163 հազար 128-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան եւս 10 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Այսօր տեղական ժամանակով ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 644-ով և հասել 151 հազար 246-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 93 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 613 հազար 908-ի: ՀՀ Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 2 հազար 951-ի, ևս 715 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 8 հազար 216 մարդ։

ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը 389 հազար 621 է եղել: Երկրում վարակվածների թիվն իսկ 23 միլիոն 369 հազար է եղել: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը հայտարարել է, որ հունվարի 26-ից սկսյալ երկիր օդային ճանապարհով եկողներից պահանջելու են թեստավորում: Երկրում Covid-19 պատվաստումների ծրագրում առաջնություն ունեցող խմբերին շատ խիստ պայմաններ կիրառվելու պատճառով պատվաստանյութերի դոզաների վատնել սկսելու արդյունքում նահանքների պաշտոնիաները սկսել են թուլացնել օրենքները:

Բրազիլիայում կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը 204 հազար 726-ի է հասել: Երկրում դեպքերի թիվը 8 միլիոն 195 հազարի է բարձրացել:

Անգլիայում վիրուսի պատճառով վերջին մեկ օրում հազար 243 մարդ է մահացել, 45 հազար 533 նոր դեպք է հաստատվել: Համաճարակում զոհվածների թիվը 83 հազար 203-ի, վարակվածների թիվն իսկ 3 միլիոն 164 հազար 51-ի է հասել:

Իտալիայում համաճարակի պատճառով վերջին մեկ օրում 616 հոգու մահանալու արդյուքնում զոհվածների թիվը 79 հազար 819-ի է բարձրացել: Վիրուսով վարակվածների թիվն իսկ 14 հազար 242 ավելանալով 2 միլիոն 303 հազար 263 է եղել: Երկրում վարակվածների թիվն իսկ 731 հազար 539 է եղել:

Ֆրանսիայում վիրուսից զոհվածների թիվը 68 հազար 802-ի վարակվածների թիվն իսկ 2 միլիոն 806 հազար է եղել:



Այս թեմայով լուրեր