Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 157-ով՝

Նոր կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը աշխարհում մեկ միլիոն 943 հազար 180 է եղել: Վիրուսով վարակվածների թիվը 90 միլիոն 693 հազարը, ապաքինվածների թիվն իսկ 64 միլիոն 813 հազարը անցել է:

1561124
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 157-ով՝

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 157-ով՝ հասնելով 162 հազար 288-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան եւս 2 դեպք, հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 561-ով եւ հասել 149 հազար 873-ի: Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 1025 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 609 հազար 930-ի: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 2 հազար 931-ի, ևս 700 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 8 հազար 782 մարդ։

ԱՄՆ-ում կորոնավիրուսից զոհվածների թիվը 383 հազար 275 է եղել: Երկրում վարակվածների թիվն իսկ 22 միլիոն 917 հազար 334 է եղել: Նյու Յորքի երկու շրջաններ, նոր կորոնավիրուսի համաճարակի դեմ հիմնական ծառայողների պատվաստումները արագացնելու համար հիմնվել է մեգա պատվաստման կենտրոն:

Մեկսիկայում համաճարակի պատճառով զոհվածների թիվը 133 հազար 706-ի է բարձրացել: Երկրում վարակվածների թիվն իսկ 1 միլիոն 534 հազար 39-ի է բարձրացել: Տամաուլիպաս նահանգում հայտնվել է կորոնավիրուսի Անգլիայում հայտնված ավելի արագ տարածվող տեսակի:

Ֆրանսիայում կորոնավիրուսային համաճարակի պատճառով վերջին մեկ օրում զոհվել է 151 հոգի եւ 15 հազար 944 նոր դեպք է հաստատվել: Երկրում կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը 67 հազար 750-ի, վարակվածների թիվն իսկ 2 միլիոն 783 հազար 256-ի է հասել:

Իտալիայում կորոնավիրուսային համաճարակից զոհվածների թիվը վերջին մեկ օրում 361 ավելանալով 78 հազար 755-ի է բարձրացել: Երկրում վիրուսով վարակվածների թիվն էլ 18 հազար 627 ավելանալով 2 միլիոն 276 հազար 491-ի է բարձրացել:

 



Այս թեմայով լուրեր