ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձություններին աշխարհի արձագանքները շարունակվում են

ՆԱՏՕ-ի Գլխավոր Քարտուղար Յենս Ստոլտենբերգը ԱՄՆ-ի ահամագումարում իրականացած իրադարձությունները գնահատեց «զարմացուցիչ»:

1559159
ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձություններին աշխարհի արձագանքները շարունակվում են

Ստոլտենբերգը ԱՄՆ-ում ցուցարարների ոստիկանության բարիկադները անցնելով կոնգրեսի շենք մտնելու արդյունքում բխած իրադարձությունները իր սոցկայքից հրապարակել է հետեւյալ գրառմամբ.

«Վաշինգտոնում տեղի ունեցածները զարմացուցիչ են: Դեմոկրատական ընտրության արդյունքին պետք է հարգեք:»

ԵՄ-ն Բարձրագույն ներկայացուցիչ Ջոսեպ Բորելն էլ Վաշինգտոնում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ասեց. «Աննախատեպ հարձակում՝ ԱՄՆ-ի ժողովրդավարության» ու կոչ է արել հարգել ընտրությունների արդյունքին:

ԵՄ-ն Հանձնաժողովի Նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը կատարել է հետեւյալ հայտարարությունը.

«Հավատում եմ, ԱՄՆ-ի հիմնարկների եւ ժողովրդավարության ուժին: Իշխանությունը պետք է հանձնվի խաղաղությամբ: Նախագահական ընտրությունների հաղթողն է՝ Ջո Բայդենը: Որպես ԱՄՆ-ի հաջորդ Նախագահ, անհամբեր սպասում եմ իրա հետ աշխատել:»

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի կոնգրեսի Թրամփի կողմնակիցների կողմից ներխուժվելու արդյունքում տեղի ունեցած իրադարձությունները խորը վիշտ է առաջացնում:

Գուտերեսը խոսնակ Ստեֆան Դույարիկի միջոցով կատարած հայտարարությանը շեշտել է, որ քաղաքագետները այսպիսի իրադարձություններում պետք է խուսափեն աջակիցներից եւ բռնությունից, ժողովրդավարական ընթացքներին եւ օրենքի գերազանցությանը պետք է հարգեն:

Ֆրանսիայի Նախագահ Էմանուել Մագրոնը իր Թվիթերի գրարմանը ասեց.

«Աշխարհի ամենահին ժողովրդավարություններից մեկում, պաշտոնը հանձնող մի Նախագահի կողմնակիցները զենքով վիճարկում են օրինական ընտրությունների արդյունքները, դա վնասում է համընդհանուր գաղափարին: Այսօր Վաշինգտոնում իրադարձությունները չի ներկայացնում ԱՄՆ-ին»:

Ֆրանսիայի ԱԳՆ Ժան Իվ Լը Դրիան ԱՄՆ-ի կոնգրեսում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ասեց. «Ամերիկյան հիմնարկների հանդեպ բռնությունը ժողովրդավարության հարձակում է:» ու նշել է, որ պետք է հարգել ԱՄՆ-ի կամքն ու ձայնը:

Ավստրիայի Նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բոլլոնը իր սոցկայքից կատարած հայտարարությանը նշել է, որ ԱՄՆ-ի ժողովրդավարության սիրտը լինող Կոնգրեսի շենք պոպուլիստական եւ դեմոկրատական արժեքները արհամարհելով կատարված այս հարձակումը հետեւում է անհանգստությամբ:

Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցը Թվիթերի իր էջում նշել է, որ Վաշինգտոնից ստացված պատկերները ցնցող են. «Սա անընդունելի հարձակում է ժողովրդավարության դեմ: Իշխանության փոխանցումը պետք է ապահովվի խաղաղ եւ կանոնավոր կերպով»:

Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալլենբերգը նշեց, որ Վաշինգտոնում Կոնգրեսի շենքը ԱՄՆ ժողովրդավարության խորհրդանիշն է եւ ընդգծեց, որ անընդունելի է բռնության, ատելության եւ քաոսի միջոցով չհարգել այդ խորհրդանիշը:

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան նույնպես հայտարարեց, որ իշխանափոխությունը հասուն ժողովրդավարությունների ամենակարեւոր ցուցիչներից մեկն է և ասաց. «Օրենքի գերակայությունը փողոցային օրենքները չեն: Մենք լիովին հավատում ենք դաշնակից երկրում ժողովրդավարական արժեքների գերազանցությանը »:

Մյուս կողմից, Անգլիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը զարգացումների վերաբերյալ ասեց. «ԱՄՆ-ում իշխանության կանոնավոր և խաղաղ փոխանցումը կենսական նշանակություն ունի»:

 



Այս թեմայով լուրեր