Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 309-ով՝

Նոր կորոնավիրուսի պատճառով աշխարհում զոհվածների թիվը մեկ միլիոն 876 հազարը անցել է: Վիրուսով վարակվածների թիվը 86 միլիոն 839 հազարը, ապաքինվածների թիվն իսկ 61 միլիոն 565 հազարը անցել է:

1558416
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 309-ով՝

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 309-ով՝ հասնելով 160 հազար 853-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան եւս 12 դեպք, հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Այսօր տեղական ժամանակով ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 817-ով եւ հասել 146 հազար 576-ի: Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 1462 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 601 հազար 768-ի: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 2 հազար 890-ի, եւս 692 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 11 հազար 695 մարդ:

365 հազարից ավել զոհվածների եւ 21 միլիոն 578 հազար 606 դեպքերով համաճարակի էպիկենտրոնը լինող ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգին կապված Լոս Անջելեսի Առողջապահության ծառայությունների վարչությունը շտապօգնության աշխատակիցներին ՝ վերակենդանացման բաժանմունքներում չափազանց խտության պատճառով հիվանդներին «դժվար թե գոյատևեն» շտապ օգնություն չտեղափոխելու հրահանք է կատարել:

Իտալիայում համաճարակի պատճառով վերջին մեկ օրում 629 հոգու զոհվելու արդյունքում զոհվածների ընդհանուր թիվը 76 հազար 329-ի է հասել: Վիրուսով վարակվածների թիվն իսկ 15 հազար 378 ավելանալով 2 միլիոն 181 հազար 619 է եղել: Իտալական մամուլում տեղ զբաղեցնող լուրերի համաձայն՝ հունվարի 7-ին ավարտվող խիստ կանխազգուշացումներից շրջանների միջեւ ճանապարհորդությունը շարունակելու է արգելադրվելմինջու հունվարի 15 ու շաբաթավերջին շարունակվելու են փակ մնալ ճաշարաններն ու սրճարանները:

Անգլիայում վիրուսի պատճառով վերջին մեկ օրում 830 մարդ է մահացել, 60 հազար 916 նոր դեպք է հաստատվել: Համաճարակում զոհվածների թիվը 76 հազար 305 վարակվածների թիվն իսկ 2 միլիոն 774 հազար 479 եղած երկրում վերջին մեկ շաբաթում զոհվածների թիվը 45,3-ի, դեպքերի թիվն իսկ 119 տոկոս ավելացել է: Երկրում հայտնվեց նոր տեսակի կորոնավիրուսի ավելի արագ տարածվող տեսակը:

Ֆրանսիայում կորոնավիրուսի պատճառով վերջին մեկ օրում 346 մարդ է մահացել, զոհվածների թիվը 66 հազար 282 է եղել: Մեկ օրում հաստատվել է 20 հազար 489 նոր դեպք, վարակվածների թիվն իսկ 2 միլիոն 680 հազար 239-ի է հասել:



Այս թեմայով լուրեր