Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 582-ով

Նոր կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը աշխարհում մեկ միլիոն 796 հազար 560-ը անցել է: Վիրուսով վարակվածների թիվը 82 միլիոն 328 հազարը, ապաքինվածների թիվն իսկ 58 միլիոն 344 հազարը անցել է:

1554471
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 582-ով

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 582-ով՝ հասնելով 158 հազար 878-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 10 դեպք, հաղորդում է ՀՀ. Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Այսօր տեղական ժամանակով ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 902-ով և հասել 141 հազար 844-ի: Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 508 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 591 հազար 48-ի: Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 2 հազար 807-ի, ևս 679 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 13 հազար 548 մարդ։

346 հազար 579 զոհվածներով, 20 միլիոնի մոտ դեպքերով համաճարակի էպիկենտրոնը լինող ԱՄՆ-ում երկուշաբթի օրը կորոնավիրուսի պատճառով հիվանդանոցներում գտնվողների թիվը 121 հազար 235 է եղել: Մինջեւ հիմա ամենաբարձր մակարդակին հասնող այս թվի 22 հազար 592-ը ինտենսիվ տերաբիայի բաժանմունքներում գտնվողներն են կազմում իսկ դեկտեմբերի 2-ից մինջեւ հիմա հիվանդանոցներում բուժվածների թիվը չի նվազել 100 հազարից: Մյուս կողմից կորոնավիրուսի մուտացիոն տեսակով վարակված Կոլորադոյում գտնվող 20 տարեկան մի տղամարդ ԱՄՆ-ում առաջին դեպք է եղել:ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենը Նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է պատվաստվել: ԱՄՆ-ի փոխնախագահ ընտրված Կամալա Հարիսը Մոդերնա ընկերության մշակած նոր կորոնավիրուսի պատվաստվել է տեսախցիկների առաջ:

Ֆրանսիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը 64 հազար 78 է եղել: 11 հազար 395 նոր դեպք հաստատված երկրում վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 574 հազար 41-ի: Առողջապահության Նախարար Օլիվիեր Վերանը հայտնել է, որ օրեկան դեպքերի թիվը չի ավելացել սակայն շատ բարձր մակարդակում է գտնվում:

Անգլիայում զոհվածների թիվը վերջին մեկ օրում 414 ավելանալով հասել է 71 հազար 567-ի: Երրկում նույն ժամանակահատվածում 53 հազար 135 նոր դեպք հաստատված երկրում դեպքերի թիվն հասել է ամենաբարձր մակարդակի, դեպքերի ընդհանուր թիվն իսկ 2 միլիոն 382 հազար 865 է եղել:

Իսպանիայում համաճարակի պատճառով զոհվածների թիվը վերջին մեկ օրում 320 ավելանալով 50 հազար 442-ի է հասել: Նոր դեպքերի թվերում բարձրացում գրանցված Իսպանիայում համաճարակի սկսվելուց ի վեր դեպքերի թիվը հասել է մեկ միլիոն 893 հազար 502-ի:



Այս թեմայով լուրեր