Հեբրեյեսուս. «Վիրուսները ժամանակի ընթացքում մուտացիայի են ենթարկվում դա բնական էր ու սպասելի»

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն բժիշկ Թեդրոս Ադանոմ Հեբրեյեսուսը նշել է, որ ոչ մի ապացույց չկա, որ նոր տեսակի կորոնավիրուսի ավելի արագ տարածվող շտամն առաջացրել է «լուրջ հիվանդություն կամ մահ»:

1549587
Հեբրեյեսուս. «Վիրուսները ժամանակի ընթացքում մուտացիայի են ենթարկվում դա բնական էր ու սպասելի»

Գեբրեսիուսը Համաշխարհային առողջապահության կազմակերպության Ժնեվ քաղաքի կենտրոնում տեսակոնֆերանսի միջոցով կազմակերպած մամլո ասուլիսում ասեց.

«Վերջին մի քանի օրում Անգլիա եւ Հարավային Աֆրիկայի հանրապետությունում կորոնավիրուսի տեսակների վերաբերյալ լուրեր են շրջանառվում: Վիրուսները ժամանակի ընթացքում վիրուսները մուտացիայի են ենթարկվում: Դա բնական էր ու սպասելի»:

Հեբրեյեսուսը նշել է, որ Անգլիան հայտնում է, որ այս տեսակն ավելի հեշտ է փոխանցվում ու ասեց.

«Սակայն մինչ այժմ չկա որեւէ ապացույց, որ այն կարող է լուրջ հիվանդություն կամ մահ պատճառել»:

Անգլիայում կորոնավիրուսի ավալի արագ տարածվող մուտացիայի հայտնաբերվելուց հետո Վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ մի խումբ գիտնականներ հայտարարել էին թե այս տեսակը ավելի վարագիչ է: Անգլիայի Առողջապահության նախարար Մեթ Հանգոգն էլ հայտարարել էր, որ կորոնավիրուսի այս տեսակը հսկողությունից դուրս է եկել:

Կորոնավիրուսի այս տեսակի Անգլիայից հետո Դանիա, Հոլանդիա եւ Հարավային Աֆրիկայում հայտնվելու արդյունքում ինչպես Թուրքիան, բազմաթիվ երկիրներ այս երկրների հետ կանխել էին թռիչքները:



Այս թեմայով լուրեր