Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1264-ով

Նոր կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը աշխարհում մեկ միլիոն 488 հազար 735-ը անցել է: Վիրուսով վարակվածների թիվը 64 միլիոն 270 հազար 915-ի ապաքինվածների թիվն իսկ 44 միլիոն 527 հազարը անցել է:

1538253
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1264-ով

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1264-ով՝ հասնելով 137 հազար 231-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 35 դեպք, հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Տեղական ժամանակով այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայք էջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է հազար 430-ով և հասել 111 հազար 795-ի: Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 375 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 515 հազար 992-ի: Հայաստանի Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 2 հազար 228-ի, ևս 567 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 22 հազար 641 մարդ։

 

ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը 276 հազար 979-ի, վիրուսով վարակվածների թիվն էլ 14 միլիոն108 հազար 606-ի է բարձրացել: Երկրում կորոնավիրուսի դեմ զարգացված պատվաստները առաջինը կկիրառվեն առողջապահության ծառայողներին եւ ծերանոցներում մնացողներին:

Անգլիայում վիրուսի պատճառով վերջին մեկ օրում 603 հոգու մահանալու արդյունքում զոհվածների թիվը 59 հազար 51-ի է բարձրաքցել: 13 հազար 430 նոր դեպքով վարակվածների թիվը մեկ միլիոն 643 հազար 86 է եղել: Խորհրդարանում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում դեկտեմբերի 3-ին ավարտվելիք ազգային մեկուսացումից հետո կիրառման սկսելիք կառավարության կատարած 3 փուլերով կանխարքելիչ միջոցները հաստատվեց: Ըստ այդմ, առաջին փուլում ճաշարան եւ բարերը տեղական ժամանակով 23:00 բաց են մնալու, եթե հնարավոր է տնից է աշխատվելու: 2-րդ փուլում փակ շրջանում մեկ այլ տան անդամի հետ շփման մեջ չի մտնալու, բարերը միայն կարողանալու են որպես ճաշարան գործել: 3-րդ փուլում իսկ փակ սպորտ զալերն են փակվելու,  անհրաժեշտություն չլինելու դեպքում արգելադրվելու է ճանապարհորդությունը, բարեր, ճաշարաններ միայն արաքումով են աշխատելու եւ սպորտային գործունեություններ են կազմակերպվելու:

Իտալիայում համաճարակի պատճառով վերջին մեկ օրում 758 մարդ է մահացել, զոհվածների թիվը 56 հազար 361-ի է բարձրացել: Վիրուսով վարակվածների թիվն իսկ 19 հազար 350 ավելանալով մեկ միլիոն 620 հազար 901 է եղել:

Ֆրանսիայում կորոնավիրուսի պատճառով վերջին մեկ օրում 365 մարդ է մահացել, զոհվածների թիվը 53 հազար 506 է եղել: Մեկ օրում հաստատվել է 8 հազար 83 նոր դեպք, վարակվածների թիվն իսկ 2 միլիոն 230 հազար 571-ի է բարձրացել:

Իսպանիայում կորոնավիրուսի պատճառով վերջին մեկ օրում 442 հոգու մահանալու արդյունքում զոհվածների թիվը 45 հազար 511-ի է բարձրացել: Նույն ժամանակաշրջանում 8 հազար 257 դեպք հաստատվելով վարակվածների թիվը մեկ միլիոն 656 հազար 444-ի է բարձրացել: Առողջապահության նախարար Սալվադոր Իլլան Սենադում կատարած ելույթում ասեց. «Հաղթահարում ենք համաճարակի երկրորդ հորքը: Հիվանդանոցների խտության և նոր դեպքերի քանակի նվազում կա: Բայց իրավիճակը դեռ շատ մտահոգիչ է:»

Պորտուգալիայի Առողջապահության նախարարությունը նշել է, որ կորոնավիրուսի պատճառով վերջին մեկ օրում 72 մարդ է մահացել եւ 2 հազար 401 նոր դեպք է հաստատվել: Երկրում զոհվածների թիվը 4 հազար 577-ի, դեպքերի թիվն իսկ 300 հազար 462-ի է բարձրացել:

 



Այս թեմայով լուրեր