Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 485-ով

Նոր կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը աշխարհում մեկ միլիոն 393 հազար 800-ը անցել է: Վիրուսով վարակվածների թիվը 58 միլիոն 997 հազարը, ապաքինվածների թիվն իսկ 40 միլիոն 771 հազարը անցել է:

1532606
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 485-ով

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 485-ով՝ հասնելով 126 հազար 709-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան եւս 24 դեպք, հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Այսօր տեղական ժամանակով ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է հազար 9-ով եւ հասել 95 հազար 99-ի: Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է  հազար 305 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 488 հազար 393-ի: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ հազար 976-ի, եւս 503 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 29 հազար 131 մարդ։

ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը 262 հազար 701-ի, վիրուսով վարակվածների թիվն իսկ 12 միլիոն 589 հազար 88-ի է բարձրացել: Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստը ամենաշուտը դեկտեմբերի 13-ին է սկսելու: Պատվաստման ընթացակարգերին ամենաառաջ սկսելու են առողջապահության ծառայողներից:

Ֆրանսիայում վերջին մեկ օրում վիրուսի պատճառով 215 հոգու մահանալու արդյունքում զոհվածների ընթհանուր թիվը 48 հազար 732-ի էբ արձրացել: Վիրուսով վարակվածների թիվն իսկ 13 հազար 157 ավելանալով 2 միլիոն 140 հազար 208 է եղել:

Այլ երկրներում վիրուսի պատճառով զոհվածների թիվը հետեւյալն է.

«Բրազիլիայում (169 հազար 197),Մեկսիկայում (101 հազար 676), Անգլիայում (55 հազար 24), Իտալիայում (49 հազար 823), Իսպանիայում (42 հազար 619), Արգենտինայում (37 հազար 2), Պերույում (35 հազար 595), Կոլումբիայում (35 հազար 287), Բելգիայում (15 հազար 618), Չիլիյում (15 հազար 69), Գերմանիայում (14 հազար 343), Լեհաստանում (13 հազար 618), Էկվադորում (13 հազար 201), Կանադայում (11 հազար 455), Ուկրաինայում (10 հազար 951) եւ Ռումինիայում (10 հազար 47):»



Այս թեմայով լուրեր