Հայաստանում կորոնավիրուսային դեպքերի թիվը հասել է 2 հազար 398-ի

Նոր կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը աշխարհում մեկ միլիոն 186 հազարը անցել է: Վարակվածների թիվը 45 միլիոն 348 հազարը, ապաքինվածների թիվն իսկ 32 միլիոն 996 հազարը անցել է:

1518498
Հայաստանում կորոնավիրուսային դեպքերի թիվը հասել է 2 հազար 398-ի

Հայաստանի Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի համաձայն`  Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2 հազար 398-ով՝ հասնելով 87 հազար 432-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան եւս 28 դեպք: Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է հազար 59-ով եւ հասել 54 հազար 316-ի: Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 4 հազար 936 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 397 հազար 596-ի: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ հազար 300-ի: Հայաստանում այժմ բուժում է ստանում 31 հազար 458 մարդ:

ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը 234 հազար 177-ի, վարակավծաների թիվն իսկ 9 միլիոն 212 հազարի է բարձրացել:

Անգլիայում կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը 45 հազար 955 է եղել: Երկրում վարակվածների թիվն իսկ 965 հազար 340-ի է բարձրացել:

Իտալիայում կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը վերջին մեկ օրում 217 ավելանալով 38 հազար 122-ի, 26 հազար 831 նոր դեպքով վարակվածների թիվն իսկ 616 հազար 595 է եղել:

Ֆրանսիայում համաճարակի պատճառով վերջին մեկ օրում 250 հոգի է մահացել, զոհվածների թիվը 36 հազար 20-ի է բարձրացել: Վիրուսով վարակվածների թիվն իսկ 47 հազար 637 ավելանալով մեկ միլիոն 282 հազար 769-ի է հասել:

Իսպանիայում կորոնավիրուսից հետո մեկ օրում մահացել է 173 հոգի, զոհվածների թիվը 35 հազար 639-ի է բարձրացել: Նույն ժամանակաշրջանում 23 հազար 580 նոր դեպք հաստատված երկրում վարակվածների թիվը մեկ միլիոն 238 հազար 922-ի է բարձրացել: Խորհրդարանի ձախակողմյան կոալիցիոն իշխանությունը համաճարակում դեպքերի աճը կանխելու համար հոգտեմբերի 25-ին հայտարարված արտակարգ իրավիճակը երկարացվել է մինջեւ մայիսի 9:

Պորտուգալիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ կորոնավիրուսային համաճարակի պատճառով զոհվածների թիվը վերջին մեկ օրում 33 է եղել եւ 4 հազար 224 նոր դեպք է հաստատվել: Երկրում զոհվածների թիվը 2 հազար 428-ի, դեպքերի թիվն իսկ 132 հազար 616-ի է բարձրացել:


 

 



Այս թեմայով լուրեր