Կորոնավիրուսային դեպքերի վերջին տվյալները աշխարհում

Նոր կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը աշխարհում հասել է 985 հազար 600-ի։ Դեպքերի Թիվը 32 միլիոն 330 հազար, ապաքինվածների թիվն իսկ 23 միլիոն 831 հազարը անցել է։

1497139
Կորոնավիրուսային դեպքերի վերջին տվյալները աշխարհում
DÜNYADA KORONA (17).jpg
DÜNYADA KORONA (16).jpg
DÜNYADA KORONA (12).jpg
DÜNYADA KORONA (11).jpg
DÜNYADA KORONA (14).jpg

Համաճարակի Եվրոպայի էպիկենտրոնը լինող Անգլիայում համաճարակի պատճառով զոհվածների թիվը վերջին մեկ օրում 40 ավելանալով 41 հազար 902-ի, վարակվածների թիվն իսկ 6 հազար 634 ավելանալով 416 հազար 363-ի է բարձրացել։ Այս թիվը համաճարակի սկզբից ի վեր գրանձված ամենաբարձր մակարդակն է եղել։

Կառավարության գիտական ​​խորհրդատու Պատրիկ Ուալանսը սեպտեմբերի 20-ին կատարած հայտարարությանը նշել էր թե Kovid-19դեպքերը ամեն շաբաթ 2 անգամ ավելանում է ու այսպես շարունակելու դեպքում հոգտեմբեր ամսի մեջտեղըդեպքերի թիվը հնարավոր է բարձրանալ օրեկան 50 հազարի։

Հայաստանում սեպտեմբերի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 48 հազար 643 դեպք, որոնցից 43 հազար 401-ն` առողջացած, 947-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4 հազար 2 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 276 հազար77 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3 հազար 842 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 392 նոր դեպք: Կան 135 առողջացած:

Ֆրանսիայում համաճարակի պատճառով վերջին մեկ օրում մահացել է 52 հոգի, զոհվածների թիվը 31 հազար 511-ի է բարձրացել։ Վիրուսով վարակվածների թիվն իսկ համաճարակի սկզբից ի վեր ամենաբարձր մակարդակի, 16 հազար 96 ավելանալով 497 հազար 237-ի է բարձրացել։ Երկրում ինտենսիվ թերապիայի մեջ գտնվող հիվանդների թվի աճի հետ համաճարակի ընթացքը շարունակում է վատթարանալ:

Իսպանիայում կորոնավիրուսի պատճառով վերջին մեկ շաբաթում 500 հոգի է մահացել, զոհվածների ընթհանուր թիվը հասել է 31 հազար 118-ի։ Առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում 10 հազար 653 նոր դեպք է դիտվել, իսկ վարակվածների թիվն աճել է ՝ հասնելով 704 հազար 209-ի: Մադրիդի ինքնավար կառավարությունը հայտարարեց, որ կվերանայի իրավիճակը տարածաշրջանում համաճարակի զարգացման հետ կապված և այսօր կհայտարարի որոշ լրացուցիչ միջոցառումների մասին:

Պորտուգալիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ վերջին մեկ օրում մահացել է 3 հոգի եւ հաստատվել է 691 նոր դեպք։ Երկրում զոհվածների թիվը հազար 931-ի, դեպքերի թիվն իսկ 71 հազար 156-ի է բարձրացել։



Այս թեմայով լուրեր