Կորոնավիրուսային դեպքերի վերջին տվյալները աշխարհում

Նոր կորոնավիրուսի պատճառով աշխարհում զոհվածների թիվը 932 հազար 800-ը անցել է: Դեպքերի թիվը 29 միլիոն 449 հազար, իսկ ապաքինվածների թիվը 21 միլիոն 280 հազարի է հասել:

1490733
Կորոնավիրուսային դեպքերի վերջին տվյալները աշխարհում
Koronavirus-1200x675.jpg
ingiltere koronavirus yasagi protestosu.jpg
super foto ispanya korona.jpg
super foto belcika korona.jpg

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46 հազար 119 դեպք, որոնցից 41 հազար 941-ն` առողջացած, 920-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2 հազար 975 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 243 հազար 704 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2 հազար 761 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 150 նոր դեպք 248-ը առողջացած:

Բրազիլիայում 381 մարդու մահանալու հետեւանքում վիրուսի պատճառով զոհվածների թիվը 132 հազար 6-ի, դեպքերի թիվն իսկ 15 հազար 155 ավելանալով 4 միլիոն 345 հազար 610-ի է բարձրացել:

Մեկսիկայում վերջին մեկ օրում կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը 228 ավելանալով 71 հազար 49-ի, վարակվածների թիվն իսկ 3 հազար 335 ավելանալով 671 հազար 716 է եղել:

Իսպանիայում կորոնավիրուսի պատճառով մեկ շաբաթում 207 մարդ է մահացել, զոհվածների թիվը 29 հազար 848-ի է բարձրացել: Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, թե վերջին 3 օրում 27 հազար 404 նոր դեպք է հաստատվել, վարակվածների թիվը 593 հազար 730-ի է բարձրացել: Մյուս կողմից Կադենա Սեր ռադիոկայանը տեղեկացրել է, թե երկրի մեծ մասում անցյալ շաբաթ սկսած նոր ուսումնական տարվա առաջին շաբաթում առնվազն 137 դպրոցում հաստատվել է կորոնավիրուսային դեպքեր:

Պորտուգալիայի Առողջապահության նախարարությունը հայտարարել է, թե կորոնավիրուսի պատճառով վերջին մեկ օրում 4 հոգի է մահացել եւ 613 նոր դեպք է հաստատվել: Երկրում զոհվածների թիվը հազար 871-ի, դեպքերի թիվն իսկ 64 հազար 596-ի է բարձրացել: Վարչապետ Անտոնիո Կոստան հայտարարեց, որ այսօրվանից սկսած, ավելի քան 10 մարդով հավաքվելը ամբողջ երկրում կարգելվի, առևտրի կենտրոնների և խանութների բացման և փակման ժամերը, ալկոհոլային խմիչքների վաճառքը, ռեստորանների և բուֆետների զբաղվածության մակարդակը կսահմանափակվի:

 



Այս թեմայով լուրեր