Կորոնավիրուսային դեպքերի վերջին տվյալները աշխարհում

Նոր կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը աշխարհում 861 հազար 280-ը անցել է: Դեպքերի թիվը 25 միլիոն 906 հազարը, ապաքինվածների թիվն իսկ 18 միլիոն 198 հազարը անցել է:

1483258
Կորոնավիրուսային դեպքերի վերջին տվյալները աշխարհում
koronavirus.jpg
Korona iran.jpg
koronavirüs amerika kıtası.jpg

188 հազար 681 զոհվածներով եւ 6 միլիոն 250 հազարից ավել դեպքերով համաճարակի էպիկենտրոնը լինող ԱՄՆ-ում Սպիտակ Պալատը սեպտեմբերի 12-ից սկսյալ վիրուսի դեմ նախազգուշություններ կատարելով վերաբացվելու է այցելուներին: Շաբաթը 5 օրվա փոխարեն 2-ի իջեցված շրջագայությունները մարտի 12-ին կորոնավիրուսի դեմ կատարված նախազգուշությունների պատճառով չեղարկվել էր:

Համաճարակից ամենաշատը ազդվող երկրորդ երկիր լինող Բրազիլիայում վիրուսի պատճառով վերջին մեկ օրում հազար 215 մարդ եւս է մահացել, զոհվածների թիվը 122 հազար 596-ի, դեպքերի թիվն էլ 42 հազար 659 ավելանալով 3 միլիոն 950 հազար 931-ի է բարձրացել:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 197 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44 հազար 75-ի: Սեպտեմբերի 2-ի տվյալները փոխանցել է ՀՀ Առողջապահության Նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 38 հազար 631 է, մեկ օրում  առողջացել է 275 պացիենտ, փաստացի բուժում է ստանում 4 հազար 291-ը, գրանցվել է մահվան 884 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 209 հազար 389 թեստավորում։


Մեկսիկայում իսկ զոհվածների թիվը 827 ավելանալով 65 հազար 241-ի, վարակվածների թիվն էլ 6 հազար 476 ավելանալով 606 հազար 36-ի է բարձրացել:

Իտալիայում վերջին մեկ օրում նոր կորոնավիրուսի պատճառով 8 մարդ է մահացել, զոհվածների թիվը 35 հազար 491-ի է բարձրացել: 978 նոր դեպքով, վիրուսով վարակվածների թիվն իսկ 270 հազար 189 է եղել:

 



Այս թեմայով լուրեր