Կորոնավիրուսային դեպքերի վերջին տվյալները աշխարհում

Նոր կորոնավիրուսի դեմ պայքարում զոհվածների թիվը աշխարհում 850 հազար 630-ի է բարձրացել: Դեպքերի թիվը 25 միլիոն 390 հազար, ապաքինվածների թիվն իսկ 17 միլիոն 709 հազարը անցել է:

1481872
Կորոնավիրուսային դեպքերի վերջին տվյալները աշխարհում
super foto korona paris.jpg
koronavirus.jpg
super foto korona roma.jpg
super foto korona las vegas.jpg

Նոր կորոնավիրուսային համաճարակից ամենաշատը ազդվող երկրորդ երկիր Բրազիլիայում վիրուսի պատճառով վերջին մեկ օրում 366 մարդ է մահացել: Առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ երկրում վիրուսի պատճառով զոհվածների թիվը 120 հազար 828-ի, դեպքերի թիվն իսկ 16 հազար 158 ավելանալով 3 միլիոն 862 հազար 311-ի է բարձրացել:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 124 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 43 հազար 750-ի: Վերջին մեկ օրում Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 37 հազար 650 է, փաստացի բուժվում է 4 հազար956-ը, գրանցվել է մահվան 877 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 205 հազար 450 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 267 են։

Մեկսիկայում վերջին մեկ օրում կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը 339 ավելանալով 64 հազար 158 է եղել: Երկրում դեպքերի թիվն էլ 4 հազար 129 ավելանալով 595 հազար 841-ի է բարձրացել:

Ֆրանսիայում համաճարակի պատճառով վերջին մեկ օրում մահացել է եւս 4 հոգի, զոհվածների ընդհանուր թիվը բարձրացել է 30 հազար 606-ի. դեպքերի թիվն իսկ 5 հազար 413 ավելանալով 277 հազար 943-ի է հասել: Ֆրանսիայի գիտնականների խորհուրդը հայտարարել են, թե անհանգիստ են աշնանը համաճարակի երկրորդ հոսքի իրականանալուց:

 

 

 



Այս թեմայով լուրեր