Կորոնավիրուսային դեպքերի վերջին տվյալները աշխարհում

Նոր կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը ախարհում 634 հազարը անցել է ապագինվածների թիվն իսկ 9 միլիոն 470 հազարի է հասել, դեպքերի թիվը անցել է 15 միլիոն 603 հազարը:

1460966
Կորոնավիրուսային դեպքերի վերջին տվյալները աշխարհում
koronavirus.jpg
ingiltere koronavirus.jpg
SPR korona2.jpg

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 469-ով՝ հասնելով 36 հազար 162-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 10 դեպք, հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 478-ով եւ հասել 25 հազար 244-ի: իրականացվել է հազար 981 թեստավորում, ընդհանուր թիվը հասել է 151 հազար 879-ի:

Ֆրանսիայում համաճարակի պատճառով վերջին մեկ օրում 10 հոգու մահանալու հետեւանքում զոհվածների թվը 30 հազար 182 է եղել: Երկրում վարակվածների թիվն իսկ հազար 62 ավելանալով 210 հազար 972-ի է բարձրացել: Վերջին մեկ շաբաթում դեպքերի թվերի 27 տոկոս ավելացած երկրում տեղեկացրել են թե պատճառը կորոնավիրուսային նախազգուշություններին լիարժե չենթարկվելն է:

Իտալիայում վերջին մեկ օրում նոր կորոնավիրուսի պատճառով մահացել է 10 մարդ, զոհվածների թիվը 35 հազար 92 է եղել: Ակտիվ դեպքերի թիվն իսկ 12 հազար 404-ի բարձրացած երկրում վերջին մեկ օրում 306 նոր դեպք է հաստատվել:

Իսպանիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսի պատճառով 3 մարդ է մահացել, զոհվածների թիվը 28 հազար 429 է եղել: Դեպքերի թիվն իսկ 971 ավելանալով 270 հազար 166-ի է բարձրացել:

Պորտուգալիայում կորոնավիրուսի պատճառով վերջին մեկ օրում 3 մարդ է մահացել, համաճարակում զոհվածների թիվը բարձրացել է հազար 705-ի: 229 նոր դեպք հաստատված երկրում վարակվածների թիվն իսկ 49 հազար 379 է եղել:

 



Այս թեմայով լուրեր