Մեքսիկական քաղաքում կես օրում 11 մարդու են սպանել

Մեքսիկայում Մոնտերեյ քաղաքի շրջանում 12 ժամում ոչ պակաս, քան 11 մարդու են սպանել:

1148755
Մեքսիկական քաղաքում կես օրում 11 մարդու են սպանել

Մեքսիկայում Մոնտերեյ քաղաքի շրջանում 12 ժամում ոչ պակաս, քան 11 մարդու են սպանել:

Բռնության ալիքն անցել է քաղաքի տարբեր շրջաններով եւ արվարձաններով: Միանգամից 4 մարդ գնդակահարվել է Միգել Ալեմանի անվան ճանապարհին: Մնացյալ դեպքերում ոստիկանները հայտնաբերել են սպանված 3, 2 կամ 1 մարդու մարմինները:

Նուեւո-Լեոն նահանգը, որտեղ գտնվում է Մոնտերեյը, վտանգավոր է համարվում թմրամաֆիայի, մասնավորապես՝ «Լոս-Սետաս» եւ «Ծոցեր» կարտելների գործունեության պատճառով, որոնք մրցակցում են ԱՄՆ թմրանյութերի մատակարարումների վերահսկողության համար:

Մեքսիկան վերջին տարիներին համակել է բռնության ալիքը: 2018 թվականին երկրում գրանցվել է սպանությունների ռեկորդային թիվ՝ անվտանգության նախարարությունը հայտնել է ավելի քան 33,34 հազար դեպքերի մասին: Այս ցուցանիշը գերազանցել է 2017 թվականի ռեկորդը :



Այս թեմայով լուրեր