Հռոմի պապն առաջին անգամ պաշտոնական այցով ԱՄԷ է ժամանել

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Պապի օդանավը վայրէջք է կատարել Աբու Դաբիում:

1138015
Հռոմի պապն առաջին անգամ պաշտոնական այցով ԱՄԷ է ժամանել

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Պապի օդանավը վայրէջք է կատարել Աբու Դաբիում:

Ֆրանցիսկոս պապին ողջունել է Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն շեյխ Մոհամմեդ բին Զայդ ալ Նահայանը: ԱՄԷ-ի մայրաքաղաքում նախատեսված է անցկացնել միջկրոնական համաժողով, որին պապը մտադիր է մասնակցել:

Ավելի վաղ ԱՄԷ-ի կրթության նախարարությունը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի պատմական այցելության ժամանակ դպրոցներում հանգստյան օրեր է հայտարարել:



Այս թեմայով լուրեր