Նախընտրական բանավեճ Ֆրանսիայում

Ֆրանսիայում, նախագահական ընտրությունների կիրակի օրը կայանալիք երկրորդ փուլում մրցակցելիք Էմանուել Մակրոն եւ Մարին Լը Պենը մասնակցել են հեռուստատեսային բանավաճի:

725447
Նախընտրական բանավեճ Ֆրանսիայում

Ֆրանսիայում, նախագահական ընտրությունների կիրակի օրը կայանալիք երկրորդ փուլում մրցակցելիք Էմանուել Մակրոն եւ Մարին Լը Պենը մասնակցել են հեռուստատեսային բանավաճի:

Բանավաճին կողմերի միմյանց կոշտ քննադատությունների են ենթարկել:

Ծայրահեղ ձախերի թեկնածու Լը Պենը 39-ամյա կենտրոնամետ Մակրոնին համարել է էլիտայի թեկնածու, որը ոչ մի բարեփոխում չի առաջարկում: Նա քննադատել է ահաբեկչության դեմ պայքարի Մակրոնի խոստումը, ինչպես նաեւ ներկայիս ոչ պոպուլյար կառավարության կազմում նրա գտնվելու հանգամանքը:

Մակրոնն իր հերթին պարտքի տակ չի մնացել եւ Լը Պենին մեղադրել է «կեղծիքի ստրատեգիա» օգտագործելու մեջ:

Բանավաճերը շարունակվել են 160 րոպե, եւ այդ ողջ ընթացքում թեկնածուները միմյանց սուր քննադատության են ենթարկել:

Թեկնածուները բավականին ժամանակ են հատկացրել նաեւ տնտեսությանը: Մակրոնի խոսքով՝ ընտրվելու դեպքում, իր ծրագրերից մեկն է գույքի հարկի չեղարկումը ֆրանսիացիների 80%-ի համար, բիզնեսի համար հարկերի նվազեցումը:



Այս թեմայով լուրեր