Ֆրանսիայում անցկացվեց ընտրությունների առաջին փուլը

Ֆրանսիայում երեկ անցկացվող նախագահական ընտրությունների առաջին փուլում երկու թեկնածուներ իրավունք են ստացել անցնել երկրորդ փուլ։

718934
Ֆրանսիայում անցկացվեց ընտրությունների առաջին փուլը

Հաջորդ փուլ անցնող թեկնածուներն են՝ «Հառաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մաքրոն եւ «Ազգային ճակատի» նախագահ Մարին Լը Պենը։

 

Թեկնածուներից ոչ մեկը առաջին փուլում չի ստանցել հարկ եղած 50 տոկոսանոց ձայնը, ընդ որում անցկացվելու է երկրորդ փուլը։

 

Վերջին տվյալների համաձայն «Հառաջ» շարժման հիմնադիր Մաքրոնը ստացել է ձայների 23.7 տոկոսը եւ գրավել է առաջին տեղը։

 

Իսկ ծայրահեղ աջակողմյան «Ազգային ճակատի» նախագահ Մարին Լը Պենը հավաքելով ձայների 21.7 տոկոսը իրավունք է ստացել հաջորդ փուլում մրցելու համար։

 

Հանրապետական կուսակցության ղեկավար Ֆրանսուա Ֆիլոն եւ ծայրահեղ ձախակողմյան թեկնածու Ժան-Լյուկ Մելանշոն ձեռք բերել են 19.5 տոկոսանոց ձայները։

 

Երկրի քաղաքական պատմության ընթացքում առաջին անգամ նախագահական ընտրություններում երկրորդ փուլ չի հասել կենտրոնական աջակողմյան եւ կենտրոնական ձախակողմյան թեկնածուներ։

 

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը անցկացվելու է Մաքրոն եւ Լը Պենի միջեւ մայիսի 7-ին։

 

Մաքրոնը քարոզում է ավելի հզոր ԵՄ կառուցելու, իսկ Լը Պենը ընդհանրապես միությունից դուրս գալու վերաբերյալ։      



Այս թեմայով լուրեր