Հաշտության պայմանագիր Կոլումբիայում

Կոլումբիայի նախագահը և նախկին ապստամբների առաջնորդը հաշտության պայմանագիր են կնքել

577708
Հաշտության պայմանագիր Կոլումբիայում

Կոլումբիայի նախագահը և նախկին ապստամբների առաջնորդը հաշտության պայմանագիր են կնքել

Կոլումբիայի Զինված հեղափոխական ուժերի ապստամբները և հանրապետության իշխանությունները սեպտեմբերի 26-ին պայմանագիր են կնքել, որով ավարտվում է մոտ կես դար շարունակվող քաղաքացիական պատերազմը:

Ստորագրումը տեղի է ունեցել հանդիսավոր մթնոլորտում Կարթագենում, որին ներկա են եղել բազմաթիվ արտասահմանյան հյուրեր: Փաստաթուղթը ստորագրել են Կոլումբիայի նախպագահ Խուան Մանուել Սանթոսը և նախկին ապստամբների առաջնորդ Ռոդրիգո Լոնդոնյո Էչևերին` Տիմոչենկո մականունով:

Արարողության բոլոր մասնակիցները եղել են սպիտակ հագուստներով՝ խաղաղության որպես նշան: Սանթոսը և Տիմոչենկոն պայմանագիրը ստորագրել են փամփուշտներից պատրաստված հատուկ գրիչներով: Կոլումբիայի առաջնորդի խոսքով` դա կխորհրդանշի բռնությունից անցում ձևավորման և երկրի նոր ապագայի: Լոնդոնյոյի խոսքով` ապստամբները չեն հրաժարվում իրենց գաղափարներից:

 «Մենք շարունակում ենք պայքարը նրանց համար քաղաքական ասպարեզում»,- նշել է նա և ներողություն խնդրել հակամարտության բոլոր զոհերի համար: Տիմոչենկոն հայտարարել է հաշտեցման և Կոլումբիայում խաղաղության կառուցման նոր դարաշրջանի սկսման մասին:

 

«Թող Աստված պահպանի Կոլումբիան, պատերազմը վերջացել է»,- ասել է ապստամբների առաջնորդը: Պատմական համաձայնության ստորագրմանը ներկա են եղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, Կուբայի և Վենեսուելայի նախագահներ Ռաուլ Կաստրոն և Նիկոլաս Մադուրոն, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:



Այս թեմայով լուրեր