Բանգլադեշում ռեստորանի վրա հարձակում

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում ռեստորանի վրա հարձակվողների հետ փոխհրաձգության ընթացքում ոստիկան է զոհվել:

522608
Բանգլադեշում ռեստորանի վրա հարձակում
bangladeş'teki rehine krizi.jpg

Բանգլադեշում ռեստորանի վրա հարձակվողների հետ փոխհրաձգության հետեւանքով ոստիկան է զոհվել

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում ռեստորանի վրա հարձակվողների հետ փոխհրաձգության ընթացքում ոստիկան է զոհվել:

Տարբեր գնահատականներով, տուժածների թիվը 12-30 է: Ոստիկանությունը ռեստորանում մարդկանց պատանդառած հանցագործներին բանակցությունների կոչ է արել:

Արագ արձագանքման ջոկատի ղեկավար Բենազիր Ահմեդը լրագրողներին հայտարարել է, որ իշխանությունները մտադիր են խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով: Իրավապահները նաեւ արգելել են դեպքի վայրից ուղիղ հեռարձակումը՝ բանակցելու եւ պատանդներին արագորեն ազատ արձակելու պատճառաբանությամբ:

Բանգլադեշի ՆԳ նախարար Ասադուզզաման Խանը միջադեպի առիթով արտակարգ խորհրդակցություն է հրավիրել:

Հիշեցնենք, որ զինված անձինք հարձակվել են Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի դիվանագիտական թաղամասի Holey Artisan Bakery ռեստորանի վրա: Զինյալները 20 մարդու են պատանդառել, որոնց թվում նաեւ օտարերկրացիներ կան:



Այս թեմայով լուրեր