Հնդկաստանում երաշտի դեմ կպայքարեն՝ փոխելով գետերի հունը

Հնդկաստանի իշխանությունները կարող են փոխել մի քանի գետերի հունը՝ երաշտի դեմ պայքարելու համար:

492601
Հնդկաստանում երաշտի դեմ կպայքարեն՝ փոխելով գետերի հունը

Հնդկաստանի իշխանությունները կարող են փոխել մի քանի գետերի հունը՝ երաշտի դեմ պայքարելու համար:

Երկրի ջրային պաշարների նախարարությունը ծրագրում է հնդկական հիմնական գետերից, այդ թվում՝ Բրահմապուտրայի եւ Գանգեսի ջուրը տեղափոխել շրջաններ, որոնք ամենաշատն են տուժել երաշտից:

Նախարար Ումա Բհատրիի խոսքով, նախագիծն առաջնահերթություն է կառավարության համար: Չնայած բնապահպանների բողոքներին՝ երկրի Գերագույն դատարանը հավանության է արժանացրել նախագծի իրականացումը:

Հնդկաստանի տարբեր շրջաններում երաշտից շուրջ 330 մլն մարդ է տուժել: Այդ շրջանների մեծ մասում օդի ջերմաստիճանը գերազանցում է 40°C-ը:



Այս թեմայով լուրեր